BBC. Հայաստանը շախմատային հանճարների սերունդ է մեծացնում![]() 19 փետրվարի 2018 - 18:00 AMT PanARMENIAN.Net - Բրիտանական BBC-ն ծավալուն հոդվածով անդրադարձել է Հայաստանում շախմատային ավանդույթներին: Պարբերականը գրում է, որ Հայաստանն առաջին երկիրն է աշխարհում, որը 2011-ից ի վեր հանրակրթական դպրոցներում ներդրել է շախմատ առարկան: Հոդվածի հեղինակ Էմմա Լևինն այցելել է հայ փոքրիկ շախմատիստ Միքայելին: «Ես թակարդում էի, շրջապատված էի բոլոր կողﬔրից և ոչ մի ելք չկար: Թագավորի գրավուﬓ անխուսափելի էր: Ու հանկարծ` «Շախ և մատ», հաղթականորեն հայտարարեց Միքայելը: Եվ ինձ հաղթողը 11-ամյա տղա էր»,- պատմում է իր տպավորությունները հոդվածագիրը, և հավելում, որ Միքայելը ﬕ քանի օր առաջ էր դարձել դպրոցների շախմատի օլիմպիադայի հաղթող: Շախմատի ասպարեզում նրա հերոսներից գրոյսմաստեր Լևոն Արոնյանն է: «Միքայելը ցանկանում է դառնալ շախմատի աշխարհի չեմպիոն: Նա դիտում է շախմատի ﬕջազգային առաջնությունները, որ կատարելագործի իր կարողությունները»,- հոդվածագրին պատմել է տղայի մայրը: Էմմա Լևինը նկարագրում է դեպի Շախմատի տուն իր ճանապարհը: Նա ասում է, որ Երևանը հնագույն քաղաք է: «Այն 28 տարի մեծ է Հռոմից: Սակայն սա վկայող հուշարձանները քիչ են», -գրում է նա: Օղակաձև այգում Էմմա Լևինը իջնում է «մարշրուտկայից» և ﬕանում է շախմատ խաղացող ﬔծահասակ տղամարդկանց: Իսկ հետո մտնում է Շախմատի տուն, որտեղ մոտ 200 երեխա խորասուզված շախմատ էր խաղում: Նա պատմում է, որ երեխաներին ներքևում սպասում էին նրանց ծնողները, տատիկներն ու մյուս հարազատները: Լևինը նկատում է, որ Շախմատի տան մուտքի մոտ 1963-1969-ին աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի կիսանդրին է: «Հայաստանը ﬕշտ օգտվել է շախմատի հետ ունեցած կապերից, բայց Տիգրանի հաղթանակները հեղափոխական էին ﬔզ համար»,- Լևինին ասել է Հայաստանի շախմատի ակադեﬕայի նախագահ Սմբատ Լպուտյանը: Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |