Միջազգային հանրության համար Ղարաբաղը չի հանդիսանում թիվ մեկ խնդիրը12 մարտի 2008 - 17:18 AMT PanARMENIAN.Net - Միջազգային հանրության համար Ղարաբաղը չի հանդիսանում թիվ մեկ խնդիրը, ավելի մեծ անհանգստություններ են առաջացնում Մերձավոր Արեւելքը, Ավղանստանը, Կոսովոն եւ այլ խնդիրներ: Այդ մասին հայտարարել է Պատերազմի եւ խաղաղության ինստիտուտի (IWPR, Մեծ Բրիտանիա) Կովկասի երկրների հարցով խմբագիր Թոմ դե Վաալը: «Ես չեմ կարող հստակ ասել, որ ԱՄՆ-ն կամ Ռուսաստանը բավարար ռեսուրսներ ունեն հակամարտության կարգավորման համար: Իհարկե, արեւմտյան երկրները շատ են վախենում խողովակատարերի համար որեւէ վտանգի առումով: Հիշեցնեմ, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը անցնում է ռազմաճակատից ընդամենը 15 կիլոմետր հեռավորության վրա: Անկասկած, որոշ երկրներ Կովկասում ունեն նաեւ աշխարհառազմավարական շահեր: Տարածաշրջանում հարեւաններ են Իրանը, Թուրքիան, Ռուսաստանը: Այդ պատճառով, ցանկացած հակամարտություն շատ վտանգավոր է ոչ միայն տարածաշրջանի, այլեւ բոլոր գերտերությունների համար: Ոչ ոք չի ցանկանում պատերազմի վերսկսում: Այլ կողմից, Արեւմուտքը շատ է անհանգստացած Ավղանստանում, Իրանում, Իրաքում, Կոսովոյում առկա իրադրությունների առումով: Կարող եմ վստահորեն ասել, որ այսօր Արեւմուտքը չունի մարդկային եւ այլ ռեսուրսներ Ղարաբաղի անվտանգությունն ապահովելու համար»,- նշել է նա: Միեւնույն ժամանակ, Թոմ դե Վաալը ընդգծել է, որ ռազմական գործողությունների վերսկսումը Ադրբեջանի կողմից աղետալի կլինի: «Հայաստանը երկար տարիներ պատրաստվում է դրան, ինքն իր ծրագրերն ունի: Չարժէ նաեւ բացառել դիվերսիան խողովակատարերի նկատմամբ: Անգամ Ադրբեջանի նավթային շուկայում խուճապ կսկսվի: Ընդհանրապես ես չգիտեմ մի պատրազմ, որն ավարտվի այնպես, ինչպես ցանկանում են կողմերը»,- ընդգծել է բրիտանացի փորձագետը, գրում է Բաքվի «Զերկալո» թերթը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՀՀ և ԱՄՆ մաքսային մարմինները կգործակցեն Ակնկալվում է, որ համաձայնագրի ստորագրումը մեծապես կնպաստի մաքսային իրավախախտումների հայտնաբերմանը Սաուդյան Արաբիայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Դեսպանի նստավայրը Թբիլիսին է ՌԴ ԱԳՆ․ ՀՀ-ում ընթացող բողոքի ակցիաներն այդ երկրի ներքին գործն են Նա հավելել է, որ ՌԴ–ն տրամադրված է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանը Զախարովա․ ՌԴ–ն, որպես ՀՀ դաշնակից, միշտ պատրաստ է օգնել Նա նաև ասել է, որ ՀՀ իշխանությունները դրական են արձագանքել ՌԴ աջակցությանը |