«ՎՏԲ-Հայաստան»-ից մոտ 8,5 մլն դրամ է հափշտակվել

«ՎՏԲ-Հայաստան»-ից մոտ 8,5 մլն դրամ է հափշտակվել

PanARMENIAN.Net - Փետրվարի 19-ին Բաղրամյան փողոցում գտնվող «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի թիվ 4 մասնաճյուղի վրա զինված հարձակման ժամանակ մոտ 8,5 մլն դրամ է հափշտակվել։

Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի մամուլի ծառայությունը, Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։

Նախնական տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել 15։35-ի սահմաններում, հարձակվողները երկուսն էին։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել մասնաճյուղի տարածքում գործող տեսանկարահանող սարքերի տեսագրությունները։

Նախաքննության արդյունքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---