BBC. Եկատերինա Անդրեևան կարող է լքել «Վրեմյա» հաղորդումը20 փետրվարի 2018 - 10:58 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի ընտրություններից 1 ամիս առաջ ռուսական ամենաբարձր վարկանիշն ունեցող լրատվականը՝ երեկոյան «Վրեմյա» ծրագիրը փոխում է անփոփոխ հաղորդավարին: BBC-ի ռուսական ծառայության աղբյուրները պնդում են, որ Եկատերինա Անդրեևան այլև չի լինի Առաջին ալիքի դեմքը: Ծրագիրը կվարի Կիրիլ Կլեյմյոնովը, որն այժմ զբաղեցնում է հեռուստաալիքի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը և համակարգում է լրատվական հաղորդումները: Այդ մասին BBC-ին է հայտնել նախագահի վարչակազմին մոտ աղբյուրն ու հաստատել է հեռուստաալիքի ղեկավարությանը մոտ անձնավորությունը, որոնք սակայն, լիազորված չեն հայտարարություններ անել ԶԼՄ-ների համար: Հեռուստաալիքի մամուլի ծառայությունում հաստատել են, որ այդպիսի փոխարինում իրոք տեղի է ունեցել, սակայն ժամանակավոր և բնական բնույթ է կրում: Անդրեևան որպես հաղորդավար կմնա տարածաշրջանային ՝ Հեռավոր Արևելքի և Սիբիրի համար հեռարձակումներում, և շաբաթօրյա թողարկման մեջ: Իսկ Կլեյմյոնովը կվարի հաղորդումն առնվազն մինչև 2018-ի մարտի 18-ի նախագահական ընտրությունները: Անդրեևան Վլադիմիր Պուտինի սիրելի հաղորդավարուհին է և արդեն 56 տարեկան է։ Հեռացման պառճառներից մեկը նաև Առաջին ալիքի տնօրեն Կոնստանտին Էրնստի հետ ունեցած երկարատև տարաձայնություններն են, նշում է աղբյուրը։ Ըստ BBC-ի, նրան ուզում էին հեռացնել դեռ 2009-ին, սակայն Պուտինն անձամբ է արգելել նման որոշումը։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |