ԱԺ պատգամավորները մարտի սկզբին կայցելեն ԱՄՆ20 փետրվարի 2018 - 11:36 AMT PanARMENIAN.Net - Վաշինգտոնի հայ համայնքը նախապատրաստվում է մարտի սկզբին նախատեսված Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների այցին Միացյալ Նահանգներ: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Եղիսաբեթ Չուլջյանի խոսքով, հայ օրենսդիրների այցը լավ հնարավորություն է ընձեռում ԱՄՆ-ի մայրաքաղաքի քաղաքական գործիչներին և փորձագետներին ծանոթանալ Հայաստանի դիրքորոշմանը.«Նրանք, ովքեր ճշտում են տեսակետները Հայաստանի վերաբերյալ, կարող են լսել նաև Հայաստանի Ազգային ժողովի ղեկավարներին, տեղեկանալ, թե որոնք են Հայաստանի առջև կանգնած մարտահրավերները», հայտնում է «Ամերիկայի ձայնը»: Վաշինգտոնում, ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքում հայաստանցի պատգամավորների պատվին հատուկ ընդունելություն է կազմակերպվելու, նշում է Չուլջյանը: Նրա խոսքով, Միացյալ Նահանգներ Հայաստանի պատգամավորների այցելության միտքը ծագել է 2017-ին. «Անցյալ տարվա սեպտեմբերին ամերիկյան կոնգրեսականների մի խումբ այցելել էր Հայաստան, մի մասը նաև Արցախ:Այդ ընթացքում բխեց գաղափար, որ սա շարունակական լինի և որ նաև Հայաստանի ԱԺ ներկայացուցիչներն Ամերիկա գան, հայ-ամերիկյան բարեկամական կապերն ավելի ջերմացնեն ամերիկյան կոնգրեսականների հետ»: Վաշինգտոնում հայ պատգամավորների հանդիպումների ընթացքում քննարկվելու են հայ-ամերիկյան քաղաքական և տնտեսական հարաբերությունների բարելավումն ու խորացումը: «Որքան կարողանանք, պետք է սերտացնենք այս կապերը, այս 100-ամյա կապերը, որ արդեն ստեղծված են, որ իսկապես դրական առաջընթաց տեսնենք թե՛ տնտեսական և թե՛ քաղաքական ոլորտում»: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |