Անգլիայում եկեղեցիները գյուղերին Wi-Fi կբաժանեն![]() 20 փետրվարի 2018 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի կառավարությունն ու Անգլիկանյան եկեղեցին պայմանագիր են կնքել, համաձայն որի եկեղեցիների զանգակատները կօգտագործվեն ինտերնետ տարածելու համար։ CNBC հաղորդմամբ, պայմանավորվածությունը կօգնի զարկ տալ ինտերնետի տարածվածությանը փոքր համայնքներում։ Շուրջ 10 հազար եկեղեցի գյուղերում է գտնվում։ Պայմանագրերը կնքվելու են տեղական առաջնորդարանների ու մասնավոր օպերատորների միջև, եկեղեցիների կտուրներին ու զանգակատներին wifi ու լայնաշերտ ինտերնետի ցրիչ սարքեր են տեղադրելու։ Ծրագրին արդեն միացել է մոտ 120 եկեղեցի։ Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |