ՀՀ-ում պլանետարիում կկառուցվի․ Աշակերտների մուտքը՝ անվճար![]() 20 փետրվարի 2018 - 12:44 AMT PanARMENIAN.Net - 2018 թվականին Հայաստանում ժամանակակից պլանետարիում կկառուցվի: Այս մասին ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հայտարարել է նախարար Լևոն Մկրտչյանը: Ծրագրի իրականացման համար նախատեսվում է մոտ 1,740 մլրդ դրամ հատկացնել, որից 236 մլն-ը կտրամադրի նախարարությունը: Երեխաները կկարողանան պետության հաշվին այցելել պլանետարիում և այնտեղ դասաժամ ունենալ: Նախատեսվում է, որ պլանետարիումը տարեկան կսպասարկի ՀՀ մարզային դպրոցների 7-ից 11-րդ դասարանների մինչև 110.000-120.000 աշակերտի: «Մասնագետների խոսքով՝ եթե երեխան 2 ժամ անցկացնի պլանետարիումում, ապա ողջ կյանքը կնվիրի բնագիտությանը: Եթե խոսում ենք գիտության զարգացման մասին, ապա պետք է համապատասխան միջավայր ստեղծենք, հետևաբար այդ ուղղությամբ առաջին քայլը պլանետարիումն է, իսկ երկրորդը՝ գիտության թանգարանի ձևավորման տեսլականը»,-նշել է ԿԳ նախարարը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |