ԼՂՀ ժողովուրդը պետք է ինքնորոշման իրավունք ունենա անկախ այն բանից` Ադրբեջանը կընդունի դա, թե ոչ12 մարտի 2008 - 18:04 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում Հայաստանը միակողմանի զիջումների չի գնա: Այս մասին հայտնել է Հայաստանի վարչապեստ Սերժ Սարգսյանը: «Կարծում եմ, որ մենք ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու մեծ հնարավորություններ ունենք»,-ասաց Սարգսյանը:Դրանից բացի նա նշեց, որ մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած անկարգությունները կարգավորման գործին օգուտ չբերեցին եւ, բնականաբար, սահմանափակեցին Հայաստանի նախագահի հնարավորությունները` անկախ նրանից, թե ով է կրում տեղի ունեցածի պատասխանատվությունը: «Մեր վարկանիշին վնաս է հասցվել, սակայն դա որեւէ կերպ չի ազդի բանակցային գործընթացի վրա: Ավելին, մենք ավելի սկզբունքային դիրք կգրավենք եւ մեր շահերին հակառակ չենք գնա»,-ասաց Սարգսյանը: Նա նաեւ ընդգծեց, որ հայկական կողմը կջանա հասնել ժողովրդի կողմից ցանկալի արդյունքի: «Լեռնային Ղարաբաղի հանրապետության ժողովուրդը պետք է ինքնորոշման իրավունք ունենա անկախ այն բանից` Ադրբեջանը կընդունի դա, թե ոչ»,-ասաց Սարգսյանը: Նա նշեց, որ միջազգային զարգացումները վկայում են այն մասին, որ ,ժողովուրդները պետք է ապրեն այնտեղ, որտեղ ուզում են: «Նախագահի լիազորությունները ստանձնելուց 1-2 ամիս հետո բանակցային գործընթացի վերաբերյալ ես ավելի հստակ պատասխան կունենամ: Առավել եւս, որ ես դեռ անձամբ չեմ հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ, եւ հուսով եմ, որ մի քանի հանդիպումից կկարողանամ հասկանալ` պատրաստ է նա, արդյոք, գնալ խաղաղ բանակցությունների ճանապարհով»,-ասաց Սարգսյանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |