Տոկիոյում աշխարհի ամենաբարձր փայտե երկնաքերը կկառուցեն![]() 20 փետրվարի 2018 - 14:58 AMT PanARMENIAN.Net - Ճապոնական Sumitomo Forestry ընկերությունը մտադիր է մինչև 2041թ. կառուցել աշխարհի ամենաբարձր փայտե երկնաքերը: Այդպիսով ընկերությունը մտադիր է նշել իր հիմնադրման 350-ամյակը: Ըստ ընկերության հայտարարության, որը բարձրորակ փայտանյութի խոշոր մատակարար է աշխարհում, կառուցվելիք շենքում, որը կկոչվի W350, 70 հարկ կլինի: Շենքի զանգվածի միայն 10 տոկոսը կկազմեն պողպատե կոնստրուկցիաները, շինարարության համար կօգտագործվի 180.000 խմ փայտ: Կօգտագործվեն միայն ճապոնական ծառատեսակների փայտանյութը, գրում է BBC-ին: Շենքի ամբողջ պարագծով պատշգամբներ կլինեն, որտեղ այգիներ ու բանջարանոցներ կլինեն: Շենքում մոտ 8000 բնակարան կլինի: 350 մ բարձրությամբ պողպատե հենքը սեյսմակայուն կլինի: Երկնաքերում կլինեն նաև հաստատություններ, խանութներ, հյուրանոցներ: Նախագծի արժեքը մոտ 600 մլրդ յեն է՝ 5,9 մլրդ դոլար, ինչը կրկնակի անգամ ավելի է սովորական երկնաքերի կառուցման համար անհրաժեշտ գումարից: Այժմ աշխարհի ամենաբարձր փայտաշեն շենքը Վանքուվերի ուսանողական հանրակացարանն է 53 մ բարձրությամբ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |