Ռուս գեղասահորդները 42 տարում առաջին անգամ պարերում առանց մեդալ են մնացել20 փետրվարի 2018 - 15:57 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանցի գեղասահորդներն Օլիմպիական խաղերի պատմության մեջ առաջին անգամ մեդալ չեն նվաճել սառույցի վրա պարերում: Հարավային Կորեայում ընթացող Օլիմպիական խաղերում Եկատերինա Բոբրովա և Դմիտրի Սոլովյով զույգը 5-րդ տեղն է գրավել, իսկ Տիֆանի Զագորսկի-Ջոնաթան Գուրեյրո զույգը՝ 12-րդ: Այսպիսով ընթացող Օլիմպիադան 1976-ից ի վեր, երբ պարերն ընդգրկվեցին օլիմպիական ծրագրում, առաջինն է, որտեղ ռուս կամ խորհրդային գեղասահորդներն այդ մարզաձևում մեդալ չեն նվաճել, գրում է Gazeta.ru-ն: Ռուսաստանը ներկայացնող գեղասահքի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) համաշխարհային ռեկորդով առաջին տեղն է գրավել Փհենչհանում մեկնարկած Օլիմպիական խաղերի թիմային մրցումների կարճ ծրագրում: Մեդվեդևային արդյունքը թույլ տվեց ՌԴ թիմին երկրորդ տեղը զբաղեցնել կարճ ծրագրերի թիմային մրցումներում և շարունակել պայքարը մեդալների համար: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |