ԱԳՆ. Սիրիայում ԱՄՆ-ի ավիահարվածներից հայաստանցիներ չեն տուժել![]() 20 փետրվարի 2018 - 18:52 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 7-ին ԱՄՆ գլխավորած կոալիցիան ավիահարվածներ է հասցրել ռազմավարական նշանակություն ունեցող սիրիական Դեր Զոր քաղաքում տեղակայված Դամասկոսի ուժերին: Փետրվարի 20-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որտեղ նշվում էր, որ Սիրիայում վերջերս տեղի ունեցած մարտական բախման ժամանակ, որին ՌԴ զինծառայողներ չեն մասնակցել և չեն կիրառվել հաստիքային տեխնիկական միջոցներ, զոհվել են ՌԴ և ԱՊՀ քաղաքացիներ: ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը PanARMENIAN.Net ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեց, որ այդ բախումներում ՀՀ քաղաքացիներ չեն տուժել: «Սիրիայում ՀՀ դեսպանության տեղեկատվության համաձայն, հիշատակված բախման հետևանքով ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չեն տուժել», - նշել է ԱԳՆ խոսնակը: ԶԼՄ-ներում և սոցցանցերում քննարկվում է Սիրիայում միջազգային կոալիցիայի ավիահարվածից զոհված ռուս պայմանագրայինների թիվը, որոնք գործել են մասնավոր կազմակերպության կազմում: Փետրվարի 15-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան առաջին անգամ խոստովանեց ռուս վարձկանների սպանության փաստը Սիրիայում, անվանելով 5 մարդու անուն: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ մասնավոր զինվորական «Վագներ» ըկերությունից ռուս վարձկանը պատմել է, որ Սիրիայի Դեր Զորում միջազգային կոալիցիայի ավիահարվածի հետևանքով փետրվարի 7-ին ՌԴ և Ուկրաինայի 50 քաղաքացի է զոհվել, գրել է «Վեդոմոստին»: Ըստ պարբերականի զրուցակցի, հարվածից անմիջապես հետո հայտնի էր 23 զոհի, իսկ մի քանի օր անց՝ 50 զոհվածի մասին: Վիրավորվել է 70 մարդ: Ընթերցեք նաև. Արյուն և ավազ (վիդեո). Ինչ պատահեց «Վագներ ՄԶԿ»-ին Դեր Զորի մատույցներում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |