ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է ԱՊՊԱ վճարումները կատարել ՄոբիԴրամով` 0% միջնորդավճարով21 փետրվարի 2018 - 10:46 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ այժմ հնարավոր է ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության՝ ԱՊՊԱ վճարումներն իրականացնել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում տեղադրված ՄոբիԴրամ-ի վճարային տերմինալների միջոցով: ՄոբիԴրամի վճարային տերմինալներով ԱՊՊԱ վճարումները կատարվում են առանց միջնորդավճարի, իսկ գանձվող ապահովագրավճարը 5%-ով ավելի ցածր է, քան այն դեպքում, երբ վճարումն անմիջապես կատարվում է ապահովագրական ընկերությունների գրասենյակներում: ՄոբիԴրամ-ի վճարային տերմինալների միջոցով հնարավոր է կատարել հետևյալ ապահովագրական ընկերությունների ԱՊՊԱ վճարումները՝ «Արմենիա Ինշուրանս», «Ինգո Արմենիա», «Նաիրի Ինշուրանս», «ՌԵՍՈ», «Ռոսգոսստրախ-Արմենիա» և «ՍԻԼ Ինշուրանս»: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կամ www.mobidram.am կայքերից, զանգահարել +374 93 297444 կամ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների համար անվճար թեժ գիծ` 444 հեռախոսահամարներով, հաղորդակցվել ընկերության հետ՝ գրելով help@mobidram.am էլ. հասցեին կամ այցելելՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս Ադրբեջանի մեջլիսում Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահի հայտարարությունները «կանխակալ և անհեթեթ» են որակել Բաքվում հայտարարել են նաև, թե նման հայտարարությունները խաթարում են խաղաղ գործընթացն Ադրբեջանի և Հայաստանի միջև Փոխվարչապետն ու Բոնոն քննարկել են ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացը Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները |