Ֆուտզալի Հայաստանի հավաքականի հարձակվողը «Սպարտակ» է տեղափոխվել![]() 21 փետրվարի 2018 - 12:40 AMT PanARMENIAN.Net - Ֆուտզալի Հայաստանի հավաքականի հարձակվող Գարեգին Մաշումյանը, որը մինի ֆուտբոլի մոսկովյան «Սպարտակ» է տեղափոխվել, Սարատովի «Վոլգայի» հետո հանդիպումից հետո իր զգացողությունների մասին է խոսել: Նա իր ուրախությունն է հայտնել «Սպարտակ» տեղափոխվելու կապակցությամբ: «Առաջին հերթին ուզում եմ ասել, որ շնորհակալ եմ «Սպարտակին» ինձ հավատալու համար: Շատ ուրախ եմ այսպիսի հայտնի ակումբ տեղափոխվելու համար: Սա ինձ համար մեծ մարտահրավեր է: Կարծում եմ, կկարողանամ օգնել թիմակիցներիս և ուրախություն պատճառել երկրպագուներին»,-ասել է Մաշումյանը, հայտնում է ակումբի կայքը: Խոսելով լեզվական խոչընդոտի մասին՝ ֆուտբոլիստը նշել է, որ մարզումների ժամանակ ոչ մի խնդիր չի առաջանում: «Իսկ հարցերին պատասխանել ինձ ավելի բարդ է: Ես շատ սխալներ եմ անում, և դրանից նյարդայնանում եմ: Ակտիվ զբաղվելու եմ լեզուս բարելավելու ուղղությամբ, որպեսզի շատ շուտով խոսեմ ռուսերեն»,-ասել է նա: Գարեգին Մաշումյանը ծնվել է 1989-ի սեպտեմբերի 1-ին Երևանում: Մեծ ֆուտբոլում հանդես է եկել «Ալաշկերտի», «Ուլիս-2», «Կիլիկիայի» և «Բանանցի» կազմում: Իր կարիերայի ընթացքում մասնակցել է 37 հանդիպման և 4 գոլի հեղինակ է դարձել: Մինի ֆուտբոլի «Լեո» ակումբի կազմում դարձել է ՀՀ չեմպիոն, ինչպես նաև 6 անգամ աչքի է ընկել ՈւԵՖԱ գավաթի 6 խաղում: ՀՀ հավաքականի կազմում Մաշումյանը 11 խաղի է մասնակցել և 4 գոլ խփել: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |