Մեդվեդևան Փհենչհանում նոր ռեկորդ է սահմանել․ Այն գերազանցվել է ընդամենը 10 րոպե անց![]() 21 փետրվարի 2018 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 21-ին Ռուսաստանը ներկայացնող գեղասահքի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել Օլիմպիադայի անձնական մրցումների կարճ ծրագրում: Նրա արդյունքը 81,61 միավոր է: Սակայն 10 րոպե անց ՌԴ-ն ներկայացնող մեկ այլ գեղասահորդուհի Ալինա Զագիտովան գերազանցել է Մեդվեդևային՝ 82,92 միավոր ստանալով և նոր ռեկորդ սահմանելով: «Ելույթս ավելի լավն էր, քան թիմային առաջնության շրջանակում: Բայց կասկադը կարելի էր ավելի լավ կատարել: Երբ կատարեցի, մտածեցի. «Այն չէր»: Մշտապես վերլուծում ես, թե ինչը կարելի էր ավելի լավ անել»,-ասել է Մեդվեդևան, գրում է «Ռ-Սպորտը»: Ավելի վաղ Մեդվեդևան (Բաբասյան) համաշխարհային ռեկորդով առաջին տեղն է գրավել Փհենչհանում մեկնարկած Օլիմպիական խաղերի թիմային մրցումների կարճ ծրագրում:Մեդվեդևան 81,06 միավոր է հավաքել և թարմացրել է իր իսկ ռեկորդը, որը նա սահմանել էր 2017-ի աշխարհի Տոկիոյում կայացած առաջնությունում (80,85): Մեդվեդևային արդյունքը թույլ տվեց ՌԴ թիմին երկրորդ տեղը զբաղեցնել կարճ ծրագրերի թիմային մրցումներում և շարունակել պայքարը մեդալների համար: Բացի այդ 18-ամյա գեղասահորդուհին, որի համար մեկնարկած Օլիմպիադան առաջինն է կարիերայում, բազում համաշխարհային ռեկորդներ է սահմանել ազատ ծրագրում և երկու ծրագրի արդյունքներով (241,31): ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |