Հայ գիտնականը ճշգրտել է Երկրի գրավիտացիոն խոտորումները

Հայ գիտնականը ճշգրտել է Երկրի գրավիտացիոն խոտորումները

PanARMENIAN.Net - Երկրի գրավիտացիոն պոտենցիալում առկա անհամաչափությունների՝ խոտորումների ճշգրտման համար ներկայումս լավագույն գործիք է հանդիսանում LAler RElativity Satellite (LARES) արբանյակը, որը չափումները կատարում է գերճշգրիտ լազերների միջոցով։ Այս մասին գրում է Phys.org կաքը:

Չնայած գիտական հանրության մի զգալի հատված թերահավատորեն էր վերաբերվում լազերային արբանյակների միջոցով ահռելի ճշգրտության հասնելու հնարավորությանը, ԵՊՀ տիեզերագիտության և աստղաֆիզիկայի կենտրոնի գիտաշխատող Վահե Գուրզադյանի ղեկավարությամբ անցկացված նոր հետազոտությունը հաստատում է նման արբանյակներով Այնշտայնի հարաբերականության ընդհանուր տեսության ու ֆունդամենտալ ֆիզիկայի այլ կարևորագույն ոլորտների գերճշգրիտ զոնդավորման հնարավորությունը։

Երկիր մոլորակի վրա գրանցվող մակընթացությունները, որոնք տեղի են ունենում Լուսնի ու Արեգակի գրավիտացիայի հետևանքով, ունեն հեռուն գնացող ազդեցություն։ Առաջացնելով խոտորումներ Երկրի գրավիտացիոն դաշտում՝ դրանք ազդում են մոլորակի ուղեծրում պտտվող արհեստական արբանյակների շարժման վրա։

Երկիր մոլորակի գրավիտացիոն դաշտի այդ խոտորումները ճշգրտելու համար առաջին հերթին անհրաժեշտ է լինում շատ մեծ ճշտությամբ չափել մեր մոլորակի գրավիտացիոն պոտենցիալը, քանի որ Երկիրը, որպես երկրաչափական մարմին, կատարելապես գնդաձև չէ, ունի անհամաչափություններ, որոնք էլ ազդում են այդ պոտենցիալի վրա։ Օրինակ, այդ անհամաչափությունների պատճառով, մոլորակի գրավիտացոն դաշտում շարժվող մարմինը կարող է լրացուցիչ արագացումներ ունենալ։

Հենց այդ պոտենցիալի գերճշգրիտ չափումների համար էլ օգտագործվել է LARES արբանյակը՝ համեմատելով ստացված արդյունքները երկու այլ նույնատիպ արբանյակների՝ LAGEOS-ի և LAGEOS 2-ի տվյալների հետ՝ ամփոփելով լազերային արբանյակների 3,5 տարվա ուսումնասիրության արդյունքները։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---