Ջոքերը գլխավորել է կինոյի պատմության մեջ գլխավոր չարագործների վարկանիշը![]() 21 փետրվարի 2018 - 14:50 AMT PanARMENIAN.Net - Vulture պորտալը կազմել է 25 ամենահայտնի, անսովոր և պրոֆեսիոնալ դերակատարմամբ հակահերոսների վարկանիշը սուպերհերոսական ֆիլմերում: Ցանկը գլխավորել է Ջոքերը Բեթմենի մասին «Սև ասպետը» 2008թ. ֆիլմից: Ժապավենում գլխավոր չարագործի դերը կատարել է Հիթ Լեջերը, այդ ֆիլմը վերջիններից էր դերասանի կարիերայում, որը մահացավ 2008-ի հունվարին: Այդ դերակատարման համար Լեջերը հետմահու «Օսկարով» պարգևատրվեց: Երկրորդ հորիզոնականում սևամորթ չարագործ Էրիկ Քիլմոնգերն է 2018-ի «Սև հովազը» ֆիլմից: Չարագործի դերը կատարել է Մայքլ Ջորդանը: Երրորդ տեղում Կատու կինն է Միշել Փֆայֆերի կատարմամբ Թիմ Բերթոնի «Բեթմենը վերադառնում է» 1992թ. ֆիլմում, գրում է Lenta.ru-ն: Ցուցակը եզրափակում է Գվեն Գրեյսոնը «Բարձրագույն պիլոտաժ» ֆիլմից, որի դերը կատարել է Մերի Էլիզաբեթ Ուինսթեդը: Ջոքերը չարագուշակ ծաղրածու է DC Comics աշխարհից: Բեթմենի մասին ֆիլմերում հակառակորդի դերերը կատարել են Սեսար Ռոմերոն, Ջեք Նիքոլսոնը և Հիթ Լեջերը: Կերպարը հայտնվել է նաև «Ինքնասպանների ջոկատը» մարտաֆիլմում, որտեղ այդ դերը կատարել է Ջարեդ Լետոն: Warner Bros. կինոստուդիան մտադիր է Ջոքերի դերը Լեոնարդո դի Կապրիոյինառաջարկել Բեթմենի հակառակորդին նվիրված նոր նախագծում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |