Գերմանիան կարող է սառեցնել Վրաստան-ԵՄ առանց վիզայի մուտքի ռեժիմը![]() 21 փետրվարի 2018 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Դեռ 1 տարի չկա ինչ գործում է Վրաստանի առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը Եվրամիության երկրների հետ, սակայն եվրոպացի քաղաքական գործիչներն արդեն խոսում են այն չեղարկելու հնարավորության մասին: Նման հայտարարություն է արել ՆԳՆ ղեկավար Թոմաս դե Մեզիերը Մյունխենի անվտանգության հարցերին նվիրված խորհրդաժողովում: Նա հայտնել է, որ ինքն անձամբ է զգուշացրել Վրաստանի ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեին հնարավոր կասեցման մասին՝ նշելով, որ խնդրի լուծումը «կախված է Վրաստանից», գրում է «Կոմերսանտը»: «Հուսով եմ, ազատականացումը կպահպանվի, սակայն իրավախախտների քանակի աճը մտահոգում է»,-ասել է ՆԳՆ ղեկավարը: Նա նշել է, որ ԵՄ տարածքում «վրաստանցիների կողմից քրեական միջադեպերի աճ կա»: ԵՄ սահմանների ազատ հատման ռեժիմը Վրաստանի համար գործում է 2017-ի մարտի 28-ից: Ինչպես փետրվարի 20-ին ասել է Ջանելիձեն, մինչ օրս ռեժիմից օգտվել է 220.000 մարդ: Մինչդեռ արդեն 2017-ի հոկտեմբերին պարզվեց, որ ԵՄ մեկնած 10.000 Վրաստանի քաղաքացի չի վերադարձել, իսկ շատերը քաղաքական ապաստան են խնդրել Եվրոպայում: Ի պատասխան Վրաստանի ԱԳՆ-ն առաջարկել է Գերմանիային Վրաստանին «անվտանգ պետության» կարգավիճակ տալ: Այդ դեպքում ԳԴՀ իշխանությունները կկարողանան մերժել ապաստանի հայցերն ու հայրենիք վերադարձնել նման մարդկանց: Վրաստանի իշխանությունները համաձայն են միջանկյալ «ճամփորդների էլեկտրոնային գրանցմանը», ինչն, ըստ էության, վիզայի պարզեցված ձևն է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |