Վոլգոգրադից Երևան ուղիղ չվերթներ կիրականացվեն![]() 21 փետրվարի 2018 - 14:12 AMT PanARMENIAN.Net - 2018 թվականի ապրիլի վերջից Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքի միջազգային օդանավակայանից ուղիղ չվերթներ կիրականացվեն դեպի Երևան: Ռուսաստանյան Vpravda կայքի փոխանցմամբ, այս մասին հայտնում է օդանավակայանի մամուլի ծառայությունը: Դեպի Երևան ուղից թռիչքները կիրականացվեն ամեն երեքշաբթի՝ Վոլգոգրադի ժամանակով 21:45-ին: Թռիչքի տևողություն է երկու ժամ է: Ավելի վաղ հայտնել էինք, «Պոբեդա» ավիաընկերությունը Գյումրու «Շիրակ» օդանավակայանից ընդլայնում է կանոնավոր չվերթների աշխարհագրությունը: Այն ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ստացել է թույլտվություն՝ Դոնի Ռոստով-Գյումրի-Դոնի Ռոստով երթուղիներով կանոնավոր չվերթներ իրականացնելու համար: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ կիրականացվի նաև Սանկտ Պետերբուրգ-Գյումրի-Սանկտ Պետերբուրգ չվերթը: Սանկտ Պետերբուրգ-Գյումրի-Սանկտ Պետերբուրգ երթուղով չվերթներն ապրիլի 18-ից հոկտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ: Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթները կշարունակեն իրականացվել շաբաթական 7 չվերթ հաճախականությամբ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |