Amazon-ի հիմնադիրը 152 մետրանոց մեխանիկական ժամացույց է կառուցում, որն աշխատելու է 10.000 տարի![]() 21 փետրվարի 2018 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Amazon ինտերնետ ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը սկսել է մեխանիկական ժամացույցի կառուցումը, որն առանց մարդու միջամտության աշխատելու է 10.000 տարի: Այդ մասին նա պատմել է Twitter-ի իր միկրոբլոգում: «500 ֆուտ բարձրությամբ (152,4 մ՝ խմբ.) ժամացույցը, որի բոլոր մասերը մեխանիկական են, գործի է դրվելու ցերեկային և գիշերային ջերմաստիճանային ցիկլերով, որոնք սինքրոնացվում են կեսօրին: 10000YearClock-ը հավաքում է հանճար Դեննի Հիլլիսը, ինչպես նաև Զանդեր Ռոուզը և մի ամբողջ թիմ»,-գրել է գործարարը: Բեզոսը 42 մլն դոլար է ներդրել նախագծի մեջ: Ժամացույցը կառուցվում է լեռան խորքում՝ արևմտյան Տեխասում, գրում է Lenta.ru-ն Fox News-ի վրա հղումով: 2011-ին գործարարն այսպես էր խոսել ժամացույցի մասին. «10.000 տարում ԱՄՆ-ն կդադարի գոյություն ունենալ: Ամբողջ քաղաքակրթություններ կզարգանան և անկում կապրեն: Կառավարման նոր համակարգեր կստեղծվեն: Դուք չեք կարող պատկերացնել, ոչ ոք չի կարող պատկերացնել, թե ինչպիսին կլինի աշխարհը, սակայն մենք կփորձենք անցնել այդ ամենի միջով ժամացույցի օգնությամբ»: Տեղադրման հստակ ամսաթիվը դեռ հայտնի չէ: Սարքը հասանելի կլինի այցելուների համար, երբ ամեն ինչ ավարտին հասցվի: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |