ԶԼՄ. ԱՄՆ աջակցությունը վայելող քրդական ուժերն Աֆրին են մտել![]() 21 փետրվարի 2018 - 15:20 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի դեմոկրատական ուժերի (SDF) ավտոշարասյունը բարեհաջող մուտք է գործել սիրիական Աֆրին: Ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտնել է Սիրիայում քրդական զինված ջոկատների պաշտոնական ներկայացուցիչ Ռեյզան Խեդուն: Ավելի վաղ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով այս ջոկատների Աֆրին մտնելու տեղեկությունը, ասել էր, որ դրանք հետ են շպրտվել թուրքական ԶՈւ-ի գնդակոծության արդյունքում: «Էրդողանն այսօր վատ ճանապարհային ոստիկանի էր նման՝ հայտարարելով, թե կանգնեցրել է Աֆրին շարժվող սիրիական ուժերին: Այդ խոսքերը չեն համապատասխանում իրականությանը, սիրիական ուժերն արդեն Աֆրինում են», - ասել է Ռեյզան Խեդուն: Նա ասել է նաև, որ չնայած թուրքերը որոշ դիրքերում առաջխաղացում են գրանցել, ընդհանուր առմամբ, «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունն անհաջող է: Հունվարի 21-ին թուրքական տանկերը մտել են սիրիական Աֆրին և աջակցություն ցուցաբերել ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակին քրդական կազմավորումների դեմ պայքարում: Ավելի վաղ Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարել էր «Ձիթենու ճյուղ» գործողության մեկնարկի մասին, որին մասնակցում է 72 ինքնաթիռ: Սիրիայի կառավարությունը վճռականորեն դատապարտել է Թուրքիայի հարձակումն Աֆրինի վրա, հայտարարելով, որ այն Սիրիայի անբաժանելի մասն է: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |