Ռոստով ՀՀ-ից ապօրինաբար կապիկներ են ներկրել․ Նրանց մահ է սպառնում![]() 21 փետրվարի 2018 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Ռոստովում Հայաստանից ապօրինի ներկրված կապիկներով բեռնված միկրոավտոբուս են հայտնաբերել: Կապիկներն այժմ իրեղեն ապացույցներ են հանդիսանում բժշկական նպատակներով կենդանիների մաքսանենգության գործում: «ՌԴ Չումակովի անվան պոլիոմիելիտի և վիրուսային էնցեֆալիտի ինստիտուտը 2015-ին իմունակենսաբանական դեղամիջոցների որակի վերահսկման նպատակով լաբորատոր կենդանիների գնման բաց մրցույթ էր հայտարարել: Հայտ ներկայացրել է միայն մեկ անձ՝ Էդուարդ Խաչատրյանը, որն էլ շահել է թենդերը»,-գրում է Ռոստովում հրատարակվող 1Rnd.ru-ն իրավապահ մարմիններում սեփական աղբյուրի վրա հղումով: Էդուարդ Խաչատուրյանի անունը շոշափվել է մամուլում կապիկների հետ կապված սկանդալների առնչությամբ: Ըստ պարբերականի, պայմանագրի գումարը կազմել է 81 մլն ռուբլի 189 կապիկի դիմաց: Կապիկների առաջին խմբաքանակն ապօրինի ճանապարհով Աֆրիկայից հասցվել է Հայաստան, հետո՝ Ռուսաստան: Դոնի Ռոստովում կապիկներով միկրոավտոբուսի բեռնաթափման արդյունքում հայտնաբերվել են փաստաթղթերի մնացորդներ, որոնք հաստատում են դրանց տեղափոխումը Հայաստանից: «Այժմ հայտնի է, որ Մոսկվայի անասնաբուժական կոմիտեն կեղծ տեղեկանքներ է տրամադրել կենդանիների համար: Ավելի քան 900 գլուխ կենդանու համար, որոնց Խաչատրյանը հասցրել է ինստիտուտ, ոչ մի տեղեկանք չի տրվել: Սակայն, կան ելքային տեղեկանքներ առ այն, որ ավելի քան 1000 կենդանի օգտագործվել է թեստավորման նպատակով»,-գրում է պարբերականը: Խոշոր չափերի խարդախության գործով քրեական գործ է հարուցվել, ներգրավված են ինչպես ձեռներեց Խաչատրյանը, այնպես էլ Չումակովի անվան ինստիտուտը: ՌԴ ապօրինի ներկրված կապիկները տեղափոխվել են Ռոստովի կենդանաբանական այգի՝ կարանտինի: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |