Չճանաչված հանրապետությունների համատեղ հայտարարությունը կհրապարակվի Պետդումայի նիստում13 մարտի 2008 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Պետական դումայի այսօրվա նիստում կհրապարակվի չճանաչված հանրապետությունների համատեղ հայտարարությունը: Փաստաթղթի առանցքն, անկասկած, լինելու է չճանաչված հանրապետությունների անկախացումը: Սակայն, պակաս կարեւոր չէ այն, որ Աբխազիայի, Հարավային Օսեթիայի եւ Մերձդնեստրի ղեկավարները ընդհանուր հայտարարություն են ընդունել, որը նրանք մտադիր են հրապարակել այսօր ՌԴ Պետդումայի խորհրդարանական լսումների ընթացքում: Էդուարդ Կոկոյտիի խոսքերով, փաստաթուղթը պարունակում է կոնկրետ առաջարկներ մոլդովա-մերձդնեստրյան, վրաց-աբխազական եւ վրաց-օսական ճգնաժամերի լուծման վերաբերյալ, ինչը հույս է ներշնչում, որ բանակցային գործընթացը կշարունակվի: Այնպես որ մնում է միայն սպասել հրապարակման եւ դրան հետեւող Մոսկվայի, Թբիլիսիի եւ Քիշինեւի արձագանքին, հաղորդում է ԻնԱՊրո-ն: Միեւնույն ժամանակ, Պետդուման չի նախատեսում այսօր ոչ մի որոշում ընդունել չճանաչված հանրապետությունների անկախության վերաբերյալ: «Ռուսաստանի դիրքորոշումը հիմնվում է միջազգային իրավունքի դրույթների վրա: Մենք ճանաչում ենք Վրաստանի ինքնիշխանությունն ու ամբողջականությունը, որի մաս են հանդիսանում Աբխազիան եւ Հարավային Օսեթիան, եւ չենք փոխի մեր դիրքորոշումը»,-ընդգծել է Պետդումայի միջազգային հարցերի կոմիտեի փոխնախագահ Լեոնիդ Սլուցկին: Նշենք, որ ՌԴ Պետդումայի լսումներում Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցը չի քննարկվելու: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |