Հայաստանը 107-րդն է կոռուպցիայի ընկալման վարկանիշում22 փետրվարի 2018 - 11:16 AMT PanARMENIAN.Net - 2017 թվականին Հայաստանը 107-րդ հորիզոնականում է աշխարհի 180 երկրի շարքում կոռուպցիայի ընկալման վարկանիշում: Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակառուպցիոն կենտրոնի «Կոռուպցիայի ընկալման համաթիվ-2017» զեկույցի համաձայն՝ երկիրը 35 միավորով Եթովպիայի, Մակեդոնիայի և Վիետնամի հետ նույն խմբում է: 2016 թվականին Հայաստանի ԿԸՀ համաթվի արժեքն էր 33 և այդ արժեքով նա 176 երկրների շարքում կիսում էր 113-ից 115-րդ տեղերը: Նկատի ունենալով Հայաստանի ԿԸՀ-ի համար հաշվարկված ստանդարտ սխալի չափը (3,79), կարելի է պնդել, որ 2016-ի համեմատ Հայաստանի հանրային ոլորտի կոռուպցիայի ընկալումը 2017-ին մնացել է հիմնականում նույնը: Արևելյան Եվրոպա-Կենտրոնական Ասիա տարածաշրջանի 19 երկրի շարքում Հայաստանը Մակեդոնիայի հետ կիսում է 9-10-րդ տեղերը (2016-ին երկիրը զբաղեցնում էր 10-րդ տեղը): Հայաստանը նախկին խորհրդային հանրապետություններից այժմ զիջում է բալթյան հանրապետություններին և Վրաստանին, որի ԿԸՀ 2017-ի համաթիվը հավասար է 56-ի (2016-ի 57-ի փոխարեն կամ նահանջ 1 միավորով): Ինչպես և նախորդ տարիներին, Հայաստանը, շարունակում է զիջել նաև Թուրքիային (40՝ 2016-ի 41-ի փոխարեն): Հայաստանի մյուս երկու հարևանների՝ Ադրբեջանի և Իրանի 2017-ի համաթվերը 2016-ի համեմատ բարելավվել են 1-ական միավորով, հավասարվելով 31-ի Ադրբեջանի դեպքում (122-ից 129-րդ տեղեր) և 30-ի Իրանի դեպքում (130-ից 134-րդ տեղեր): Հղումներ թեմայով. Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |