Բննախ. Պարզում ենք՝ ով և ում թույլտվությամբ է Քարերի սիմֆոնիայի տարածքում շինարարություն սկսել![]() 22 փետրվարի 2018 - 11:39 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցները փետրվարի 22-ին այցելելու են Քարերի սիմֆոնիա հուշարձանի տարածք, որտեղ շինարարական աշխատանքներ են ընթանում: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց ՀՀ բնապահապանության նախարարի խոսնակ Մարինե Կարապետյանը: Նրա խոսքով, օրվա ընթացքում տեսչական մարմնի աշխատակիցները կպարզեն, թե ով և ում թույլտվությամբ է շինարարություն սկսել բնության հուշարձանների ցանկում ընդգրկված Քարերի սիմֆոնիայի տարածքում: Հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ շինարարությունն ապօրինի լինի, խոսնակը պատասխանեց՝ հնարավոր է: Նա հավելեց նաև, որ օրվա ընթացքում տեսչական մարմինը կհստակեցնի բոլոր հարցերի պատասխանները, որոնք կհանրայնացվեն: Ավելի վաղ հայտնել էինք, որ Գառնի գյուղի տարածքում գտնվող Քարերի սիմֆոնիա հուշարձանի մոտ կառուցապատման աշխատանքներ են ընթանում: Այս մասին գրառում և լուսանկար էր հրապարակել ֆեյսբուքյան օգտատեր Գոռ Հովհաննիսյանը: Ըստ օգտատիրոջ, այստեղ կառուցվում է հանրային սննդի օբյեկտ: Քարերի սիմֆոնիա կամ «Բազալտե երգեհոն» բնական հուշարձանը գտնվում է Ազատ գետի՝ Գառնի գյուղի տարածքում գտնվող ավազանում։ Այն ընդգրկված է ՀՀ բնության հուշարձանների ցանկում: Բնական հուշարձանը նշանավոր է իր հիասքանչ, արհեստական թվացող ժայռերով, որոնք կազմված են կանոնավոր վեցանկյուն գլաններից։ Վերջիններս ձգվում են ստորոտից մինչև ձորի գլուխ և ստացել են «Քարե սիմֆոնիա» անվանումը։ Զարմանահրաշ այս ժայռերը գոյացել են բարձր ճնշման պայմաններում՝ հրաբխային լավայի սառչելու և բյուրեղացման արդյունքում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |