Թրամփն առաջարկել է զինել ամերիկացի ուսուցիչներին22 փետրվարի 2018 - 14:28 AMT PanARMENIAN.Net - Ֆլորիդայի դպրոցում զանգվածային սպանությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է զինել ուսուցիչներին: Այդ նախաձեռնությամբ Թրամփը հանդես է եկել Սպիտակ տանը փետրվարի 21-ին հանցագործության վկաների հետ հանդիպմանը: Բացի այդ, Թրամփը խոստացել է խստացնել վերահսկողությունը զենքի գնման հարցում: Հանդիպմանը մասնակցել է նաև սպանված աշակերտուհիներից մեկի հայրը: Թրամփը հայտարարել է, որ գերատեսչությունների առջև խնդիր կդրվի հետագայում ևս զենք վաճառելիս «լինել շատ խիստ անձնական տվյալները ստուգելու հարցում»: Առաջին հերթին հաշվի կառնվի գնորդի հոգեկան առողջությունը, գրում է Deutsche Welle-ն: ԱՄՆ նախագահն առաջարկել է, որ որոշ ուսուցիչներ զենքի տիրապետման դասընթացներ անցնեն: Ըստ Թրամփի, դա հարկավոր է, որպեսզի դպրոցների աշխատակիցները կարողանան դիմադրել հնարավոր հանցագործներին: Նա հայտարարել է, որ ինքն ու կառավարության անդամները բազում գաղափարներ ունեն Ֆլորիդայում կատարված հանցագործության պատասխան գործողությունների վերաբերյալ և այժմ հարկավոր է ընտրել լավագույնները: Առնվազն 17 մարդ է զոհվել փետրվարի 15-ին ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Փարքլենդ քաղաքի դպրոցում կրակոցների հետևանքով: Զոհվել են ինչպես ուսուցիչներ, այնպես էլ աշակերտներ: 12 մարդ շենքում է սպանվել, 2-ը՝ դպրոցի բակում, մեկը՝ փողոցում: Երկու վիրավոր մահացել է հոսպիտալում:Հարձակվողը կրակել է AR-15 ինքնաձիգից Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |