Amnesty International. ՀՀ-ում ընտրությունները ուղեկցվել են «ձայների գնմամբ և ճնշումներով»22 փետրվարի 2018 - 13:05 AMT PanARMENIAN.Net - Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը 2017-2018 թվականների զեկույցում անդրադարձել է Հայաստանում խորհրդարանական ընտրություններում ընտրախախտումների դեպքերին: Նշվում է, որ ԵԱՀԿ դիտորդները հաղորդել են, որ ընտրություններն ուղեկցվել են ձայների գնման, պետական ծառայողների ու մասնավոր ընկերությունների աշխատակիցների նկատմամբ ճնշումների գործադրմամբ, որոնք նպատակ են ունեցել քվեներ ապահովել իշխող կուսակցության համար: Երևանի ավագանու ընտրություններն ուղեկցվել են բռնության միջադեպերով: Անդրադառնալով 2016 թվականի հուլիսյան իրադարձություններին, զեկույցի հեղինակները նշում են, որ ոստիկանության կողմից անհամաչափ ուժ է կիրառվել հարյուրավոր մարդկանց նկատմամբ, ինչի հետևանքով նրանցից շատերը վիրավորվել են և կամայական կերպով ձերբակալվել: Իսկ ոստիկանության կողմից լիազորությունները չարաշահելու վերաբերյալ հետաքննությունները չեն հանգեցրել մեղադրանքների առաջադրման: Նշվում է նաև, որ Հայաստանում արաձանգրվել են արդար դատավարության իրավունքի խախատումներ: Զեկույցում նշվում է, որ Ռասայական խտրականության վերացման կոմիտեն (CERD) անհանգստություն է հայտնել փոքրամասնությունների, փախստականների, ապաստան հայցողների տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքների պաշտպանության մասին տվյալների բացակայության վերաբերյալ: Մասնավորապես նշվել է բոշաների և մոլոկանների մասին տեղեկատվության պակասը, և կոմիտեն խնդրի լուծման համար դիմել է իշխանություններին: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |