Amazon-ի հիմնադիրը մեկ օրում ավելի քան $ 1 մլրդ է վաստակել22 փետրվարի 2018 - 17:09 AMT PanARMENIAN.Net - Amazon առցանց ծառայության ղեկավար Ջեֆ Բեզոսը մեկ օրում 1,15 մլրդ դոլար է վաստակել: Դա տեղի է ունեցել ընկերության բաժնետոմսերի արժեքի բարձրացման հաշվին, այն առաջին անգամ գերազանցել է 1.500 դոլարը մեկ արժեթղթի դիմաց: Դա բխում է սակարկությունների տվյալներից և Bloomberg Billionaires Index վարկանիշից: Փետրվարի 21-ի տվյալներով Amazon-ի բաժնետոմսերը թանկացել են 1 տոկոսով՝ հասնելով 1482,92 դոլարի, առավելագույն գինը եղել է 1503 դոլար: 2018-ին ընդհանուր առմամբ ընկերության բաժնետոմսերը թանկացել են 26,5%, գրում է Lenta.ru-ն: Բեզոսի կարողությունը հասել է 124 մլրդ դոլարի, նա նախկինի պես առաջին հորիզանականում է Bloomberg Billionaires Index ցուցակում: Ցանկի երկրորդ տեղում Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսն է 91,6 մլրդ դոլար կարողությամբ, 3-րդ տեղում՝ ամերիկացի ներդրող Ուորեն Բաֆեթը 86,2 մլրդ դոլար կարողությամբ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Վերջին տվյալներով ոստիկանության բաժիններ բերման էր ենթարկվել 151 քաղաքացի Միրզոյան․ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ բանակցությունները կառուցողական էին Նա հավելել է, որ գործընթացը շարունակվում է ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Նիկոլյանին Նիկոլյանը բարձրացրել է մի շարք հարցեր, որոնք ՄԻՊ ներկայացուցիչները քննարկել են իրավասու մարմինների հետ Մայիսի 20-ից գիծ դուրս կգա մետրոյի՝ 3 վագոնով ևս մեկ շարժակազմ Շարժակազմը վերանորոգվել է 4 ամսում |