Դիզվառելիքի ու պարարտանյութերի սուբսիդավորմանը 1,4 մլրդ դրամ կհատկացվի22 փետրվարի 2018 - 14:46 AMT PanARMENIAN.Net - Գործադիրը փետրվարի 22-ի նիստում հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութի, սերմացուի և դիզվառելիքի տրամադրման դրմաշնորհային ծրագիր է հաստատել: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութի ձեռքբերման հարցում աջակցելու նպատակով ՀՀ կներկրվի 3000 տոննա պարարտանյութ: Պարարտանյութերի սուբսիդիան կկազմի 285 մլն դրամ, իսկ դրանք մարզկենտրոններից համայնքներ տեղափոխման համար պետբյուջեից կհատկացվի 18,7 մլն դրամ: Հավանության է արժանացել նաև ՀՀ-ում 2018 թվականին գարնանացան ցորենի, ոլոռի, սիսեռի, գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագիրը: Սերմերի գործակալության նպատակային հաշիվներից կօգտագործվի 746,5 մլն դրամ, որից 721,5 մլն դրամը` մինչև 1977,5 տոննա առաջին վերարտադրության գարնանացան ցորենի, ոլոռի, սիսեռի, առաջին վերարտադրության գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի, կորնգանի, ինչպես նաև՝ մինչև 164 տոննա գարնանացան գարու առաջին վերարտադրության սերմացու ձեռքբերելու նպատակով: Մինչև 25 մլն դրամը կհատկացվի բեռնաթափման, բարձման, գործուղման և այլ ծախսերի համար: Հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելիքի տրամադրման ծրագրի համար ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը կհատկացվի մինչև 360 մլն դրամ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Փոխնախարար. Տավուշում ծառայում են սահմանապահները՝ 3-րդ բանակային կորպուսն իր խնդիրներն ունի Նա նշել է, որ դա սահմանապահ զորքերի հսկողության գոտի է Ալիև․ ԵՄ 3 երկիր սառը պատերազմ է հայտարարել Ադրբեջանի դեմ Նա քննադատել է ԵՄ–ին, գովել Հունգարիային Գալուզին․ ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան Նա նշել է, որ մտադիր չեն նվազեցնել ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ Նա նշել է, որ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի |