2017-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի VivaStart ծրագրից օգտվել է 79 ուսանող

2017-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի VivaStart  ծրագրից օգտվել է 79 ուսանող

PanARMENIAN.Net - Բիզնես էթիկայի նորմերն ու բարձրակարգ սպասարկումը շարունակում են մնալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում: Վաճառքի և բաժանորդների սպասարկման հատվածում քաղաքակիրթ մոտեցում ապահովելու համար, ընկերությունը կարևոր է համարում ոչ միայն աշխատակիցների շարունակական վերապատրաստումը, այլև` մասնագիտական գիտելիքների և գործնական հմտությունների փոխանցումն ուսանողներին:

Հեռահաղորդակցության առաջատար օպերատորը տևական ժամանակ իրականացնում է VivaStart կրթական ծրագիրը, որի հիմքում այդ մոտեցումն է:

2017 թվականին ծրագրից օգտվել է 79 ուսանող: Երկամսյա ժամանակահատվածում, մասնակիցները ձեռք են բերել բաժանորդների հետ արդյունավետ հաղորդակցության հմտություններ, ուսումնասիրել ընկերության առաջարկած ապրանքատեսակներն ու ծառայությունները և տիրապետել դրանք առաջարկելու՝ մարքեթինգային գործիքների կիրառման ճկունությանը:

VivaStart-ի արդյունավետությունը շահառուների տեսանկյունից գնահատելու համար՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ղեկավարությունն արդեն երկրորդ տարին շրջանավարտ ուսանողներին առաջարկում է մասնակցել մրցույթի և էլեկտրոնային փոստով ուղարկել առաջարկություններ և դիտարկումներ՝ ծրագրից քաղած արդյունքի մասին: Հետաքրքրություն դրսևորած ուսանողների աշխատանքներից մասնագիտական հանձնաժողովը հաղթող է ճանաչել երեքը: Դրանց հեղինակները՝ Աննա Ավետիսյանը, Սոնա Չարչյանը և Քնարիկ Կիրակոսյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում կազմակերպված ավարտական արարողության ժամանակ, արժանացել են մրցանակի՝ Huawei 6X Premium սմարթֆոնների: Իսկ երկուսը՝ Ամալյա Ալոյանն ու Նելլի Միքայելյանը, արժեքավոր՝ «ոսկե» հեռախոսահամարների:

2015 թվականից մեկնարկած ծրագրի շահառու է դարձել 184 ուսանող: VivaStart-ի շրջանավարտներից 80-ը, մասնագիտական գիտելիքներն ու հմտություններն արդեն կիրառում են տարբեր աշխատավայրերում, այդ թվում՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի մրցակիցների մոտ: Նրանցից 14-ը, լավագույն արդյունք ցուցաբերելով, աշխատանքի են անցել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման տարբեր կենտրոններում, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

«Գիտելիքներ ձեռք բերելու ընթացքում, շատ կարևոր է վերլուծելը, եզրակացություններ անելն ու որոշում կայացնելը: Գուցե, մինչև դասընթացին մասնակցելը, ծառայություն մատուցող աշխատակցի և բաժանորդի շփումը դիտարկվում է այլ տեսանկյունից, սակայն վստահ եմ, որ տարբեր սպասարկման կենտրոններում անցած գործնական դասընթացներից հետո, ձեզանից շատերը բացահայտել են, որ մարդկային շփման բանալին քաղաքակիրթ հաղորդակցությունն է: Որքան լավ հիմքերի և հարգանքի վրա լինեն դրանք, այնքան կշահեն կողմերը. բաժանորդը՝ սպասարկման որակի, իսկ աշխատակիցը՝ բաժանորդամետ մոտեցման համար: Ուրախ եմ, որ VivaStart ծրագրի շրջանավարտները» պահանջարկ են վայելում ոչ միայն հեռահաղորդակցության ոլորտում, այլև առհասարակ՝ աշխատաշուկայում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Արդեն իսկ մեկնարկել է 2018 թվականի ծրագիրը, որին մասնակցության հայտ է ներկայացրել տարբեր բուհերի 250 ուսանող:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---