Թուրքիայում կասեցվել է բուհերում հիջաբի կրումը արտոնող օրենքի կատարումը13 մարտի 2008 - 14:19 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Պետական խորհուրդն այսօր կասեցրել է նոր օրենքի կատարումը, որով թույլ է տրվում հիջաբ կրել երկրի բուհերում: Այդպիսով գերագույն վարչական դատարանը առաջին իրական խոչընդոտը դրեց օրենքը կյանքի կոչելու ճանապարհին, որը վերջերս ստորագրել էր Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, հաղորդում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը: Թուրքիայի աշխարհիկ պետությունում հիջաբներ կրելու հարցը ամենասուր հարցերից մեկն է: Ընթացիկ տարվա փետրվարին երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլը մի օրենք է հաստատել, որն ընդունվել էր խորհրդարանում իշխող իսլամամետ Արդարության եւ զարգացման կուսակցության նախաձեռնությամբ: Դրանից հետո Թուրքիայի Բարձրագույն կրթության խորհրդի ղեկավարը հրահանգ էր տարածել բոլոր բուհերում, որտեղ ասվում էր, որ համալսարանները պետք է թույլ տան ուսանողուհիներին գլխաշոր կրել ուսման ընթացքում: Օրենքին կտրականապես դեմ է ընդդիմությունը: Տառացիորեն օրենքի ընդունումից մի քանի օր անց թուրքական ընդդիմության ներկայացուցիչները Թուրքիայի Սահմանադրական դատարան դիմեցին հայցով` պահանջելով չեղյալ հայտարարել այն: Ընդդիմադիր պատգամավորները համոզված են, որ հիջաբ կրելու արգելքի հանումը անուղղելի վնաս կհասցնի աշխարհիկ ռեժիմին եւ հասարակության իսլամացման սկիզբ կհանդիսանա: Մարտի 12-ին Պետխորհուրդը սատարել է ընդդիմությանը: Ըստ դատավորների եւ աշխարհիկ ռեժիմի կողմնակիցների, Բարձրագույն կրթության խորհուրդը գերազանցել է իր պարտականությունները, թույլ տալով հիջաբ կրել: Հարկ է նշել, որ օրենքի կասեցումով գործը կարող է չսահմանափակվել: Թուրքիայի ՍԴ-ն մոտ օրերս կքննի օրենքը չեղյալ հայտարարելու վերաբերյալ հայցը: Շուրջ 80 տարի գործող օրենսդրությունն արգելում է ուսանողներին եւ դասախոսներին հիջաբ կրել բուհում: Այդ արգելքը ժամանակակից Թուրքիայի հիմնադիր եւ առաջին նախագահ Քեմալ Աթաթուրքի կարեւորագույն քաղաքական սկզբունքներից մեկն է, որը բաժանում է կրոնը կրթության որորտից: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |