Թուրք պրոֆեսոր. Աբդուլ Համիդը Google-ի ստեղծողն ու առաջին օգտատերն է եղել![]() 22 փետրվարի 2018 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Սակարիայի համալսարանի Արվեստի և գրականության պատմության ֆակուլտետի դասախոս, պրոֆեսոր Էբուբեքիր Սոֆուօղլուն Օսմանյան կայսրության սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի մահվան 100-րդ տարելեցին նվիրված միջոցառումներից մեկի ընթացքում հայտարարել է, որ Աբդուլ Համիդը Google որոնողական համակարգի հայտնաբերողն ու առաջին օգտատերն է եղել: Այս մասին գրում է CNN-ի թուրքական ծառայությունը: Նա ասել է նաև, որ եթե Համիդը ևս 10 տարի մնար սուլթանի գահին, ապա Թուրքիան կլիներ աշխարհի ամենահարուստ երկիրը: Ըստ պրոֆեսորի, Թուրքիան մասնատվեց, երբ մասնակցեց Առաջին աշխարհամարտին: «Սուլթանը պատերազմին մասնակցելու մտադրություն չուներ: Մինչև Եմեն մերն էին աշխարհում ամենահարուստ նավթային պաշարներ ունեցող տարածքները», - ասել է թուրք պրոֆեսորը: Սա համաշխարհային պատմության և գիտության նկատմամբ թուրքերի հավակնություններն արտացոլող առաջին հայտարարությունը չէ: Նման հայտարարություններ են հնչել բազմաթիվ թուրք մտավորականների և քաղաքական գործիչների շուրթերից: Վերջերս երկրի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Ամերիկան ոչ թե Քրիստափոր Կոլումբոսն է հայտնաբերել, այլ մուսուլմանները, որոնք Նոր աշխարհում մզկիթ են կառուցել: Իսկ թուրք պատմաբան Քադիր Մսրօղլուն էլ ասել էր, թե աշխարհահռչակ անգլիացի գրող Ուիլիամ Շեքսպիրը ծպտյալ մուսուլման է եղել՝ իրական անունը Շեյխ Փիր: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |