Իրանցի զբոսաշրջիկների հետաքրքրությունն Ադրբեջանի հանդեպ նվազել է. Անկումը 40% է![]() 22 փետրվարի 2018 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Իրանցի զբոսաշրջիկների հետաքրքրությունն Ադրբեջանի հանդեպ նվազել է: 2018-ին Նովրուզ բայրամի օրերին Ադրբեջան շատ ավելի քիչ թվով իրանցի զբոսաշրջիկներ կայցելեն, քան 2017-ին: Անկումը կազմում է 40%: Այդ մասին հայտարարել է Իրանի Ulduz Tourism զբոսաշրջային ընկերության տնօրեն Համիդ Ջահադին, հայտնում է Haqqin.az-ը: Մինչդեռ, 2017-ին գրանցվել էր իրանցի զբոսաշրջիկների այցելությունների մեծ աճ՝ մոտ 90 տոկոս: Հյուրանոցների ամրագրման, տոմսերի պատվիրման և այլ տվյալների վերլուծության հիման վրա պարզ է դարձել, որ 2018-ի մարտին Բաքու կայցելի նախորդ տարվա ցուցանիշմի միայն 50-60%-ը: Ըստ Ջահադիի, պատճառները տարբեր են՝ հետաքրքրության աճը Թուրքիայի հանդեպ, տնտեսական վիճակն Իրանում, որտեղ երկրից մեկնելու տուրքը 2018-ի մարտի 1-ից կեռապատկվի: Կանխատեսումները վերաբերում են կազմակերպված զբոսաշրջությանը: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |