Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է Նիդերլանդների խորհրդարանի՝ Ցեղասպանության մասին բանաձևերի ընդունումը![]() 23 փետրվարի 2018 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է Նիդերլանդների խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկու բանաձևի ընդունումը: Համապատասխան հայտարարությունը տեղադրված է երկրի ԱԳՆ պաշտոնական կայքում: «Խստորեն դատապարտում ենք Նիդերլանդների խորհրդարանի կողմից 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչելու որոշումը», -նշվում է հայտարարության մեջ: Երկրի ԱԳՆ դարձյալ հիշատակում է «Եվրոպայի կենտրոնում՝ Սրեբրենիցայում տեղի ունեցած ցեղասպանությունը»: «Մի երկրի խորհրդարանի որոշում, որի աչքի առաջ նման բան է կատարվել, տեղ չունի պատմության և արդարադատության մեջ», - ասված է հայտարարության մեջ: Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկու բանաձևը: Դրանք համահեղինակել է «Քրիստոնեական միության» պատգամավոր Ջոել Ուորդեվինդը։ Բանաձևերն ընդունվել են ձայների բացարձակ մեծամասնությամբ: Առաջինը ճանաչում է հայերի ցեղասպանության իրականացման փաստը։ Երկրորդում նշվում է, որ Նիդերլանդների որևէ նախարար կամ պետքարտուղարը պետք է ներկա գտնվի Երևանում ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներին ապրիլին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |