Շուկայում կեղծված կարագ է հայտնաբերվել![]() 23 փետրվարի 2018 - 11:28 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԳՆ սննդամթերթի անվտանգության պետական ծառայությունը փետրվարի 22-ին շուկայում հայտնաբերել է կեղծված կարագ: Այս մասին հայտնում է ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Ըստ ծառայության տվյալների «Ինտեր Պրուդ» ընկերությունն արտադրում է «Կրեստյանկա» ապրանքանիշի միայն 200 գրամանոց բուսասերուցքային կարագ, որն ունի նաև ԵԱՏՄ համապատասխանության հայտարարագիր: Ծառայության աշխատակիցները, սակայն, շուկայում հայտնաբերել են 1,03 կգ փաթեթավորմամբ «Կրեստյանկա» քաղցրասերուցքային կարագ, որի վրա որպես արտադրող նշված է եղել «Ինտեր Պրուդ» ՍՊԸ-ն: ՍԱՊԾ տեսուչների կողմից հայտնաբերված նմուշը արտաքին շերտի վրա ունեցել է բորբոսի հետքեր: Հաշվի առնելով, որ 1.03 կգ քաշով կարագը, համաձայն տնտեսավարողի հայտարարության, չի հանդիսանում «Ինտեր Պրուդի» արտադրանքը՝ իրացման ցանցերի պատասխանատուներին կոչ է արվել ձեռնպահ մնալ այն վաճառելուց և առկա խմբաքանակների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցել վերահսկող մարմնին: Ծառայությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ շուկայում առկա խմբաքանակները հայտնաբերելու ուղղությամբ, որոնց մասին կտեղեկացնի լրացուցիչ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |