ԵԽ գլխավոր քարտուղարը շնորհավորել է Սերժ Սարգսյանին Հայաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով Սերժ Սարգսյանին է շնորհավորել Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.«Հարգելի նորընտիր նախագահ, վերջին խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների արդյունքում, հայ ժողովուրդն արդեն ընտրել է առաջնորդներ, որոնք պատասխանատու են լինելու ընթացող բարեփոխումների ծրագրի համար: Իր հերթին, Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Հայաստանին` դիմագրավելու բոլոր այն մարտահրավերները, որոնք բխում են մեր կազմակերպությանն անդամակցելիս Հայաստանի ստանձնած պարտավորություններից:Հաջողություններ եմ ցանկանում Ձեզ` նոր պարտականություններն իրականացնելու գործում եւ հուսով եմ առաջիկայում եւս մեկ անգամ հանդիպել Ձեզ հետ»,-հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
---