Արգենտինայում ՌԴ դեսպանատանը 400 կգ կոկաին են հայտնաբերել23 փետրվարի 2018 - 12:58 AMT PanARMENIAN.Net - Արգենտինայի իրավապահները կոկաինով 12 ճամպրուկ են հայտնաբերել Բուենոս Այրեսում՝ ՌԴ դեսպանատան տարածքում: 389 կգ թմրանյութը փաթեթավորված էր 360 փաթեթի մեջ, գրում է ՌԲԿ-ն արգենտինյան Todo Noticias թերթի վրա հղումով: Թմրանյութերի հայտնաբերման մասին գրել է նաև Associated Press-ն անվտանգության նախարարության վրա հղումով: Գործողությանը մասնակցել են նաև ռուս ոստիկաններ: Համատեղ հետաքննությունը երկու երկրում տևել է ավելի քան 1 տարի: Թմրանյութի խմբաքանակի արժեքը գնահատվում է €50 մլն: Հատուկ գործողությունը սկսվել է 2016-ի դեկտեմբերին ՌԴ դեսպանի հեռախոսազանգից: Դիվանագետը հայտնել է, որ թմրանյութեր է հայտնաբերել դեսպանատան տարածքում գտնվող դպրոցի շենքում: Ճամպրուկները տարածք էր բերել դեսպանատան աշխատակիցներից մեկը, որը նույն թվականին հեռացել է դիվանագիտական առաքելությունից, գրում է թերթը: Գործին մեղսակից է ելել 2 մարդ Արգենտինայում և 3-ը՝ ՌԴ-ում: Մի քանիսը ձերբակալվել են, այդ թվում Բուենոս Այրեսի ոստիկանության տեսուչ և ռուս նախկին պաշտոնյա (ըստ AP-ի՝ դեսպանատան աշխատակից): Ըստ արգենտինյան թերթի, թմրանյութով ծանրոցները նախատեսվում էր դիվանագիտական փոստով ուղարկել ՌԴ և Եվրոպայի որոշ երկրներ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |