Ավելի քիչ սնունդ, ավելի շատ ապրանքներ․ Որքան ու ինչի վրա են ծախսում Հայաստանում![]() 23 փետրվարի 2018 - 13:33 AMT PanARMENIAN.Net - Միջին վիճակագրական hայաստանցի ընտանիքը 2016 թվականին սննդամթերքի վրա ամսական 4,5%-ով ավելի քիչ գումար է ծախսել, քան 2015 թվականին: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ եթե 2016-ին մեկ տնային տնտեսության հաշվով սննդամթերքին հատկացվել է48.879 դրամ, ապա 2015-ին այդ ցուցանիշը կազմել է51.198 դրամ: Հաշվետու ժամանակահատվածում հայաստանցի ընտանիքները սննդամթերքի, ալկոհոլային խմիչքների, ոչ պարենային ապրանքների, ծխախոտի, ծառայությունների, հանրային սննդի վրա ամսական ծախսել են միջինը 151,956 դրամ, ինչը 2,2%-ով բարձր է 2015-ի 148.616 դրամից: Սպառողական ծախսերի 32,2%-ը կազմել է սննդամթերքը, 34,4%-ը՝ ծառայությունները, 19,8%-ը՝ ոչ պարենային ապրանքները, 3,1%-ը՝ ծխախոտը, և 0,6%-ը՝ ալկոհոլային խմիչքը: 20 դրամով ավելի շատ գումար են հատկացրել ալկոհոլային խմիչքներին, քան 2015-ի թվականին, և մոտ 250 դրամով ավելի քիչ գումար՝ ծխախոտին. այս ապրանքատեսակների միջին ամսական ծախսը կազմել է համապատասխանաբար՝ 844 դրամ և 4667 դրամ: Ոչ պարենային ապրանքների վրա 2016-ին մեկ ամսում ծախսվել է միջինը 30.172, ինչը 7,7%-ով ավելի է 2015-ի ցուցանիշից: Հաշվետու ժամանակահատվածում հանրային սննդի և ծառայությունների վրա ավելի շատ գումար է հատկացվել 2015-ի համեմատ. մեկ տնային տնտեսության հաշվով ամսական միջինը հատկացվել է համապատասխանաբար՝ 3095 և 52.283 դրամ: 2016-ին Հայաստանում մեկ շնչի հաշվով սպառողական միջին ամսական ծախսերը կազմել են 43.978 դրամ: Երևանում ապառողական ծախսերը տնային տնտեսության մեկ շնչի հաշվով կազմել են 55.428 դրամ, որն ամենաբարձր ցուցանիշն է ամբողջ հանրապետությունում: Ամենացածր ցուցանիշը գրանցվել է Տավուշում՝ 31.719 դրամ, և Շիրակում՝ 33.931 դրամ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |