Բեռլինալեում հայ-գերմանա-բուլղարական ֆիլմի նկարահանման համաձայնագիր է կնքվել![]() 23 փետրվարի 2018 - 14:07 AMT PanARMENIAN.Net - Բեռլինալեի շրջանակներում ընթացող Եվրոպական կինոշուկայում «Տատիկիս վարսերը» խաղարկային լիամետրաժ ֆիլմի համատեղ արտադրության համաձայնագիր է կնքվել «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն», «ԺելՖիլմ» և «Քլեվըր Պրոդաքշն» կինոընկերությունների հետ: Հայ-բուլղարա-գերմանական ֆիլմի համաարտադրողները կմիավորեն իրենց երկրների պետական և մասնավոր ֆինանսական ռեսուրսները, ինչպես նաև կինոյին աջակցող միջազգային ֆոնդերի միջոցները՝ ֆիլմի արտադրությունը իրականացնելու նպատակով։ Արտադրության մեջ ներգրավված է միջազգային մասնագիտական թիմ։ Ձայնային մշակումը կիրականացնեն բուլղարացի մասնագետները։ Թվային հետարտադրությունը կարվի Գերմանիայում։ Հայ ճանաչված դերասաններ՝ Սոս Ջանիբեկյանին, Դիանա Մալենկոյին, Հռիփսիմե Նահապետյանին, Վահագն Մարտիրոսյանին կմիանան բուլղարացի գործընկերները։ «Տատիկիս վարսերի» 2018-ի նկարահանումները կսկսվեն ամռանը՝ Հայաստանում, Լոռու մարզում, կշարունակվեն Բուլղարիայում։ Փոքր հատված կնկարահանվի նաև Գերմնիայում։ Ֆիլմը էկրան կբարձրանա 2019ին։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |