Աղբյուր. Թուրքիան հրետակոծել է հումանիտար շարասյունն Աֆրինի մատույցներում23 փետրվարի 2018 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան հրետակոծել է հումանիտար շարասյունն Աֆրինի մատույցներում՝ մեկ մարդ զոհվել է, ևս 7-ը՝ վիրավորվել: Այդ մասին հայտնել է քրդական աղբյուրը ՌԻԱ Նովոստի գործակալությանը: «Թուրքիան հրետակոծել է հումանիտար շարասյունը և բնակիչների ավտոմեքենաները, որոնք շտապում էին Աֆրին գործողությանը միանալու նպատակով: Զոհվել է 1 մարդ, ևս 7-ը՝ վիրավորվել»,-հայտնել է աղբյուրը: Ավելի վաղ Թուրքիայի Գլխավոր շտաբը հայտնել էր, որ փետրվարի 22-ին թուրքական հրետանին հարված է հասցրել «ահաբեկիչների շարասյանը», որը մտնում էր Աֆրինի շրջան: Ըստ շտաբի, հրետակոծման թիրախը քրդակն PYD կուսակցության, YPG –ի՝ քրդական ինքնապաշտպանական ուժերի և ԻՊ 30-40 տրանսպորտային միջոցն է եղել: Հունվարի 21-ին թուրքական տանկերը մտել են սիրիական Աֆրին և աջակցություն ցուցաբերել ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակին քրդական կազմավորումների դեմ պայքարում: Ավելի վաղ Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարել էր «Ձիթենու ճյուղ» գործողության մեկնարկի մասին, որին մասնակցում է 72 ինքնաթիռ: Հայտարարվեց, որ խոցվել է 113 նախանշված թիրախներից 108-ը: Սիրիայի կառավարությունը վճռականորեն դատապարտել է Թուրքիայի հարձակումն Աֆրինի վրա, հայտարարելով, որ այն Սիրիայի անբաժանելի մասն է: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |