Yandex.Taxi. Ինչ են մոռանում հայերը տաքսիի սրահում23 փետրվարի 2018 - 17:34 AMT PanARMENIAN.Net - Ի տարբերություն այլ երկրների բնակիչների՝ հայերը տաքսիի սրահում ոչ մի անգամ չեն մոռացել անձնագիր, ամուսնական մատանի և ծխախոտ։ Տեխնիկական աջակցման ծառայության աշխատակիցները, որոնց դիմում են Yandex.Taxi-ի օգտատերերը կորցրած իրերը գտնելու համար (և, սովորաբար, գտնում են), պատմել են, թե ինչ են ամենից հաճախ մոռանում ուղևորները։ Այս հարցով ամենաշատը դիմում են շաբաթ առավոտյան, հավանաբար՝ ուրախ անցկացրած ուրբաթ օրվա հետքերով։ Ամենահաճախ մոռացվող իրերից են՝ հեռախոս, բաճկոն և ձեռնոց։ Անսովոր իրերից են՝ դույլ, սագ (նշված չէ, թե ինչ տեսքով), թխվածքաբլիթներ, շինարարական գործիքներ, վզնոց և նույնիսկ հավով թավա։ Ամանորի գիշերը այս շարքին ավելացան երաժշտական գործիքներ, «Նապոլեոն» տորթ և փաթեթավորված մի քանի նվերներ։ Հայաստանում տաքսի ավոտմեքենայի վարորդներն ամենից հաճախ մեքենաներում գտնում են շշեր և անձրևանոցներ: Մի անգամ վարորդը «փրկեց» երևանցի մի աղջկա, որը հուզմունքից մեքենայում մոռացել էր ապագա սկեսրոջ համար գնված ծաղիկները։ Մեկ այլ աղջիկ՝ Վանաձորից, մոռացել էր մեքենայում սիրելի ձեռնոցները (այդպես էլ գրել էր տաքսի ծառայությանը՝ սիրելի), որոնք, բարեբախտաբար, շուտ գտնվեցին։ Կորած իրերի համար ամենաշատը տխրում են երեխաները։ Միայն վերջին մեկ ամսվա ընթացքում Yandex.Taxi-ի աջակցման ծառայությանը խնդրել են գտնել 12 խաղալիք, չուպա-չուպս և շոկոլադե ձվիկ։ Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |