Apple-ը ջրակայուն անլար ականջակալներ է մշակում![]() 23 փետրվարի 2018 - 19:01 AMT PanARMENIAN.Net - Apple ընկերությունն աշխատում է AirPods անլար ականջակալների երկրորդ սերնդի նախագծման վրա: Այս մասին գրում է Bloomberg-ը: Նոր մոդելը ջրակայուն է լինելու: Այս հատկությունը կպաշտպանի ականջակալներն անձրևի կաթիլներից: Նշվում է, սակայն, որ ականջակալներ չի կարելի ամբողջությամբ ընկղմել ջրի մեջ: Նոր սերնդի ակաջակալները օգտատերերին հնարավորություն են տալու նաև կապվել Siri ձայնային օգնականի հետ՝ առանց ականջակալին դիպչելու: Պետք է պարզապես արտաբերել Hey Siri արտահայտությունը։ АirPods-ը կարող է աշխատել նաև այլ սարքերի հետ Bluetooth-ի միջոցով: Ականջակալի մշակմամբ զբաղվում է ընկերության HomePod խելացի սարքը մշակող բաժինը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |