Մայր Աթոռում աղոթել են Կոնգոյում և Հվ. Սուդանում խաղաղության համար![]() 24 փետրվարի 2018 - 10:28 AMT PanARMENIAN.Net - Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ, Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի կողմից 2018 թվականին փետրվարի 4-ին արված կոչին ընդառաջ, Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում կատարվել է խաղաղության հատուկ աղոթք` Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և Հարավային Սուդանում խաղաղության շուտափույթ հաստատման համար: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը: Ժամերգությանը ներկա էին նաև Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ և Մայր Աթոռի աշխատակիցներ: Խաղաղության համար կատարվող այս մասնավոր աղոթքը, դրան մասնակցող տարբեր եկեղեցիների ու քրիստոնեական հարանվանությունների ներկայացուցիչների ընկալմամբ, նպատակ ունի ավետարանական խաղաղության հաստատմանն ուղղված մի նոր վկայություն կերտել բոլոր այն երկրներում, որտեղ քրիստոնյաներն ամենից ավելի կարիք ունեն խաղաղության ու ապահովության: Հարավային Սուդանում և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում կլանային բախումների հետևանքով հումանիտար աղետ է սկսվել: Բախումների հետևանքով զոհվել են տասնյակ մարդիկ, հարյուր հազարավոր քաղաքացիականներ դարձել են փախստական: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |