Ռուսական ԶԼՄ-ն ՀՀ այցելության մասին. Էջմիածին, Խոր Վիրապ և կոնյակի գործարաններ![]() 24 փետրվարի 2018 - 13:08 AMT PanARMENIAN.Net - Ելենա Գնատիկը Newsler.ru պարբերականից պատմել է Հայաստան կատարած ուղևորության մասին՝ հրապարակելով ուղևորության մասին տպավորությունների երկրորդ մասը: Առաջին մասը ավելի վաղ էր հրապարակվել, որտեղ հեղինակը պատմում է ճարտարապետության, տեղական խոհանոցի մասին, ինչպես նաև այլ հետաքրքիր մանրամասներ ներկայացնում երկրի մասին: «Հայաստանը հայտնի է իր ալկոհոլային խմիչքներով: Մեզ ասացին, որ տեղաբնակներն ամեն օր մի քիչ կոնյակ են օգտագործում: Համարվում է, որ կոնյակը ուժ ու էներգիա է հաղորդում, վերականգնում է ճնշումը: Երևանում 2 կոնյակի գործարան կա՝ «Արարատն» ու «Նոյը», որտեղ բոլոր ցանկացողների համար շրջայցեր են կազմակերպվում: Ընդ որում, գործարանները շատ հետաքրքիր տեղանքում են գտնվում. «Արարատ» գործարանը (ինչպես լեռը) բարձունքի վրա է (տրանսպորտ այնտեղ չի հասնում), իսկ «Նոյը»՝ հարթ տեղանքում»,-ասվում է հոդվածում: Հեղինակը պատմում է նաև Էջմիածին և Խոր Վիրապ այցելությունների մասին, որտեղից «Արարատ լեռան հրաշալի տեսարան է բացվում»: Ամփոփելով այցելությունը Հայաստան՝ Գնատիկը նշում է, որ շատ է տպավորված ճամփորդությամբ: «Երևանում հաճույք ես ստանում ճարտարապետությունից: Ուղղակի ուզում ես անընդհատ զբոսնել, զննելով քաղաքի տարբեր մասերը: Բացի այդ, հայերը մաքուր են պահում քաղաքը, խնամքով են վերաբերվում շենքերին, զբոսայգիներին: Երիտասարդները շատ դաստիարակված են, միշտ տեղ են զիջում հասարակական տրանսպորտում, օգնում են պայուսակները տեղ հասցնել: Նրանք հասկանում են, որ դա իրենց հայրենիքն է, նրանք համախմբված են: Եթե ոմանք դեռ կասկածում են՝ այցելել, թե ոչ Հայաստան, ապա, հուսով եմ, փարատեցի բոլոր կասկածները: Այնտեղ դուք հոգածություն և հարգանք կզգաք՝ այն, ինչ չկա մեզ մոտ վերջին շրջանում: Գուցե, այցելելով այդ երկիր, մենք մի քիչ ավելի բարի դառնանք մերձավորի հանդեպ»,-ասվում է հոդվածում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |