Հայ հրաձիգը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել24 փետրվարի 2018 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Հայ հրաձիգ Հովհաննես Մարգարյանը Հունգարիայի Գյոր քաղաքում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնության երիտասարդների վազող թիրախ, 30+30 կրակոց վարժությունում դարձել է բրոնզե մեդալակիր։ Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը: Մարգարյանը խոցելով 559 միավոր, 4-րդ հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ: Կիսաեզրափակչում Մարգարյանը 0:6 հաշվով պարտվել է ուկրաինացի Դենիս Բաբլիուկին, սակայն երրորդ տեղի համար պայքարում 6:1 հաշվով հաղթել ուկրաինացի Մաքսիմ Բաբուշոկին։ Տղամարդկանց օդամղիչ հրացան վարժությունում Հրաչիկ Բաբայանը, խոցելով 623,5 միավոր, զբաղեցրել է 26-րդ հորիզոնականը, իսկ Քրիստիան Լաուերը 612,2 միավորով 64-րդն էր: Նույն վարժության կանանց պայքարում Իրինա Լաուերը խոցել է 617,3 միավոր ու գրավել 62-րդ տեղը, իսկ Մարիամ Միքայելյանը խոցած 615,8 միավորով 69-րդ տեղում էր: Օդամղիչ ատրճանակ, խառը թիմային վարժությունում Նորայր Առաքելյան և Էլմիրա Կարապետյան զույգը, խոցելով ընդհանուր 762 միավոր, զբաղեցրել է 4-րդ տեղը: Փետրվարի 24-ին կկայանան օդամղիչ հրացան, խառը թիմային վարժությունը, որին կմասնակցեն Հրաչիկ Բաբայան և Մարիամ Միքայելյան, Քրիստիան և Իրինա Լաուերներ զույգերը, Հովհաննես Մարգարյանը կմասնակցի վազող թիրախ՝ խառը վազք վարժությանը, Էլմիրա Կարապետյանն ու Նորայր Առաքելյանը կմրցեն օդամղիչ ատրճանակ անհատական վարժություններում: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը |