Սալոնիկում մետրո կառուցելիս անտիկ քաղաք են հայտնաբերել![]() 24 փետրվարի 2018 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Հունաստանի Սալոնիկ քաղաքում մետրոյի շինարարական աշխատանքների ընթացքում անտիկ քաղաք և հարյուր հազարավոր հնագիտական գտածոներ են հայտնաբերվել: Ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտնել են Սալոնիկ քաղաքի հնությունների վարչության հնագետները: Ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է մոտ 300.000 իր՝ այդ թվում նաև Աֆրոդիտեի քանդակը: Հայտնաբերվել է նախքան մակեդոնացի արքա Կասանդրի իշխանության գալու ժամանակաշրջանի քաղաք (մ.թ.ա. 316 թվական), հռոմեական դարաշրջանի գերեզմանոց, արևելյան նեկրոպոլիս, բաց քաղաքային տարածություն, որում երևում է քաղաքի հատակագիծը: Սալոնիկում մետրոյի կառուցման աշխատանքները սկսվել են 2006 թվականին, սակայն երկարաձգվել են հնագիտական աշխատանքների և գտածոների ուսումնասիրությունների պատճառով: 2016 թվականին մետրոյի կառուցման ընթացքում հայտանբերվել էր մ. թ. ա. 5-4-րդ դարերի քաղաքի մի մասը: Այդ ժամանակ հնագետները ուսումնասիրեցին հնավայրի 3,1 հեկտարը: Նրանց կարծիքով, այն եղել է տնտեսապես հզոր քաղաք՝ զարգացած սոցիալ-քաղաքական համակարգով: Ըստ մասնագետների բնակիչները քաղաքը լքել են մինչև մ. թ. ա 315 թվականը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |