Արամ կաթողիկոսը ողջունել է Արմեն Սարգսյանի թեկնածությունը ՀՀ նախագահի պաշտոնում![]() 26 փետրվարի 2018 - 10:52 AMT PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն փետրվարի 24-ին ընդունել է Հայաստանի 4-րդ նախագահի իշխող ՀՀԿ թեկնածու Արմեն Սարգսյանին։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի կայքի փոխանցմամբ, Արամ Ա-ն ողջունել է Արմեն Սարգսյանի թեկնածությունը։ Նա շեշտել է, որ վերջինս՝ Հայաստանի ներքին կյանքին և Սփյուռքին լավ ծանոթ լինելով, ակադեմիական ու տնտեսական ոլորտներում հարուստ փորձառությամբ ու միջազգային կապերով կարող է որպես նախագահ օգտակար լինել Հայաստանի Հանրապետության համար։ Ավելի վաղ Արմեն Սարգսյանը հանդիպել էր նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ։ Վերջինս ևս հույս էր հայտնել, որ Սարգսյանը կհամաձայնվի առաջարդվել նախագահի պաշտոնում։ ՀՀ 4-րդ նախագահին կընտրի ԱԺ-ն մարտի 2-ին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |