ՀՀ ըմբիշները 4 բրոնզ են նվաճել Կիևում![]() 26 փետրվարի 2018 - 11:01 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը չորս բրոնզե մեդալ է նվաճել Կիևում հունահռոմեական ըմբշամարտի միջազգային խոշոր մրցաշարում։ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Կարապետ Չալյանը (մինչև 77 կգ քաշային կարգ) ոչ մի շանս չի տվել ադրբեջանցի Հասան Ալիևին՝ 8։4 հաշվով առավելության հասնելով վերջինիս նկատմամբ։ 60 կգ Արմեն Մելիքյանը 9-0 հաշվով հաղթել է ուկրաինացի Դենիս Չեբանովին, Մաքսիմ Մանուկյանը (87կգ) պարտության է մատնել ուկրաինացի Սեմյոն Նովիկովին (12:8): Նույն քաշում ևս մեկ բրոնզե մեդալ Հայաստանի հավաքականի հաշվարկին գրանցել է Արթուր Շահինյանը։ Ավելի վաղ, ազատ ոճայինները նույն մրցաշարում մեդալ նվաճել չէին կարողացել: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |