Վազորդ Բոլտը պայմանագիր է կնքել ֆուտբոլային ակումբի հետ

Վազորդ Բոլտը պայմանագիր է կնքել ֆուտբոլային ակումբի հետ

PanARMENIAN.Net - 100 մ վազքում 8-ակի օլիմպիական չեմպիոն Ուսեյն Բոլտը պայմանագիր է կնքել ֆուտբոլային ակումբի հետ: Այդ մասին 31-ամյա մարզիկը հայտարարել է Instagram-ում: Թե որ ակումբի մասին է խոսքը, սպրինտերը չի հայտնել, սակայն խոստացել է շուտով բացահայտել բոլոր մանրամասները: «Ես հենց նոր պայմանագիր եմ կնքել ֆուտբոլային ակումբի հետ: Թե որ ակումբի մասին է խոսքը, կիմանաք փետրվարի 27-ին»,-հայտնել է մարզիկը:

2018-ի սկզբին հայտնի դարձավ, որ Ուսեյն Բոլտը մտադիր է կարիերան շարունակել որպես ֆուտբոլիստ:«Վնասվածքն անցյալում է, ես կրկին գերազանց մարզավիճակում եմ: Մարտին դիտում եմ անցնելու «Բորուսիայում», որից հետո պարզ կդառնա, կկարողանամ արդյոք ֆուտբոլային կարիերա սկսել: Եթե ինձ ասեն, որ ես գոհացնում եմ իրենց և հարկավոր է մի քիչ մարզվել, ես այդպես էլ կանեմ»,-ասել էր մարզիկը:

Բոլտը 8-ակի օլիմպիական չեմպիոն է և աշխարհի 11-ակի չեմպիոն, և 100 մ (9,58 վայրկյան) և 200 մ (19,19 վայրկյան) դիստանցիայի մրցավազքերի ռեկորդակիր:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---