Nokia 8 Sirocco նոր սմարթֆոնը ներկայացվել է (վիդեո) 26 փետրվարի 2018 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Sirocco անվանումը հիշեցնում է բավականին հայտնի Nokia 8800 Sirocco հեռախոսի անվանումը, որը թողարկվել է 2006-ին: Գաջեթում օգտագործված է սապֆիրային ապակի, պողպատե պանելներ, հեռախոսի հետ տրվում էր նաև կաշվե պատյան: Այն պահի դրությամբ դա Nokia-ի ամենաթանկ մոդելն էր: Nokia 8 Sirocco-ի կորպուսը պատրաստված է պողպատից և Corning Gorilla Glass 5 ապակուց: Այն ունի կոր, 5,5 դյույմանոց pOLED դիսփլեյ 2K թողունակությամբ, մատնահետքերի սկաներով, հիմնական 12+13 Մպ կրկնակի տեսախցիկով՝ ZEISS օպտիկայով և 2-պատիկ օպտիկական զումով, ինչպես նաև 5 մեգապիքսելանոց առջևի տեսախցիկ: Pro Camera ռեժիմը թույլ է տալիս ձեռքի կարգավորումներ կիրառել յուրաքանչյուր լուսանկարի համար, գրում է Ferra.ru-ն: Ապարատային հիմքը Qualcomm Snapdragon 835 պրոցեսորն է, 6 ԳԲ օպերատիվ և 128 ԳԲ ներկառուցված ֆլեշ հիշողությամբ: Մարտկոցի ծավալը 3260 մԱժ է, անլար լիցքավորման հնարավորությամբ՝ Qi չափանիշով: Համադրելի է LTE, Wi-Fi (a/b/g/n/ac), Bluetooth 5.0-ի, NFC, GPC+Գլոնասի հետ: Նախատեսված է պաշտպանություն ջրից և փոշուց IP67 մակարդակով: Սմարթֆոնն աշխատում է Android 8.0 Oreo օպերացիոն համակարգով: Չափսերն են՝ 140,93 x 72,97 x 7,5 մմ: Nokia 8 Sirocco սմարթֆոնը վաճառքի կհանվի ապրիլին, մոտավոր մանրածախ գինը կկազմի 749 եվրո: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |