Նալբանդյանը ելույթ կունենա ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում

Նալբանդյանը ելույթ կունենա ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում

PanARMENIAN.Net - Փետրվարի 27-28-ը Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ժնև՝ մասնակցելու Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի 37-րդ նստաշրջանին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Էդվարդ Նալբանդյանը նաև ելույթ կունենա ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում:

Փետրվարի 21-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այցով գտնվում էր Բրյուսելում։ Այցելության շրջանակում նա ելույթ է ունեցել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լիագումար նիստում։

Բրյուսելում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպել էր նաև Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ։

 Ուշագրավ
---